Ապրիլի 17-ին, ժամը 19:26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1977 թ․). վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն