Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է։
«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
Կարեն Դեմիրճյանը հիշվել և միշտ հիշվելու է որպես պետականամետ, բացառիկ գործիչ և հայրենասեր մարդ։ Նա, որպես պետության և ազգի առաջնորդ, իր օրինակով ցույց էր տալիս, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Այդ օրինակն այսօր էլ պետք է ուղենիշ լինի բոլորիս համար։
Մեզ այսօր հենց Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում:
Կարդացեք նաև
Ապրելու Երկիր Կուսակցություն