Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանի համար Արցախը երբեք չի էլ եղել խնդիր, եւ ինձ թվում է՝ Հայաստանն էլ խնդիր չէ․ խնդիրն իշխանությունն է»․ Վազգեն Մանուկյան

Ապրիլ 17,2023 20:20

«Այնքան անհեթեթություններ կան Նիկոլ Փաշինյանի ասածներում, առավել եւս՝ «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ։ Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դրել։ Մտածում է՝ մի մասը կխաբվի իր ասածների վրա։ Բայց գնալով ավելի քիչ մասն է խաբվում, որովհետեւ կողքից բացատրություններ լինում են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե «մադրիդյան սկզբունքներով» նախկիններն Արցախն արդեն իսկ թողել էին Ադրբեջանի կազմում։

Հարցին՝ ձեր վերլուծությամբ, այսօրվա իրավիճակում ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Կմնա միջազգային քաղաքական օրակարգում։ Իսկ թե ինչ ճակատագիր կունենա, կախված է նրանից, թե արդյոք ՀՀ-ի եւ Արցախի ժողովուրդը կկարողանա՞ն թոթափել այս պարտվողականությունը։ Եթե մենք ժողովուրդ ենք, ապա այդ հարցն անպայման պետք է լուծենք։ Խնդիրներ չլուծելով եւ զիջելով՝ որեւէ ժողովուրդ ուժեղ չի դառնում։ Իսկ Փաշինյանի համար Արցախը երբեք չի էլ եղել խնդիր, եւ ինձ թվում է՝ Հայաստանն էլ խնդիր չէ։ Խնդիրն իշխանությունն է»։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե հայրենիքի փրկության շարժման ժամանակ համաձայնելով լինել ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանը գցեց իր հեղինակությունը, եւ հիմա գործող իշխանությունն ԱԺ նիստերի ժամանակ պարբերաբար անվանարկում է, թե ով էր ընդդիմության թեկնածուն, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Շարժումը շարժում էր։ Իմ հեղինակությունը․․․ես հատուկ խփնված չեմ իմ հեղինակության վրա։ Հայաստանի համար օգտակար բան էր արվում, որը կիսատ մնաց, որովհետեւ գնացին ընտրությունների»։

Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ ընդդիմությունը ստվերային պայմանավորվածություն ունի իշխանության հետ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Ոչ։ Ամեն ինչ ժողովուրդն ուզում է բացատրել դավադրություններով, բայց ինչպես Նապոլեոնն էր ասում՝ այն, ինչ կարելի է բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930