Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային roadpolice.am հարթակում կատարվել է համալրում

Ապրիլ 17,2023 18:03

Տեղեկացնում ենք, որ արդիականացման նպատակով Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում roadpolice.am կատարվել է համալրում։

Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։ Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և ակտիվացնելուց հետո roadpolice.am հարթակից պետք է ընտրի «Իրավաբանական անձանց մուտք» -«Մուտք բջջային նույնականացման քարտով» դաշտերն ըստ հերթականության և լրացնի համակարգի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները։ Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստացվի նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։

Հիշեցնենք, որ այն իրավաբանական անձինք, որոնք ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), ապա տվյալ պարագայում հարթակից օգտվելու կանոնները մնում են նախկին տարբերակով։

Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930