Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային բնույթի հայհոյանքներ եւ սեքսիզմի դրսեւորումներ՝ ՔՊ-ականներից. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ նախագահին՝ Արթուր Հովհաննիսյանին պատժելու հորդորով

Ապրիլ 17,2023 14:57

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահին՝ ներկայացնելով, թե ապրիլի 4-ին հանձնաժողովի նիստում ինչպես է իրեն պահել նա եւ իր թիմակիցները:

Նամակում մասնավորապես նշված է, որ ՔՊ 15-20 պատգամավորներ, որոնք հանձնաժողովի անդամ էլ չէին, խաթարել են նիստի բնականոն ընթացքը, շարունակաբար սպառնացել ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանին ու իրեն, գենդերային բնույթի հայհոյանքներ եւ սեքսիզմի դրսեւորումներ անելով՝ թույլ չեն տվել ՄԻՊ թեկնածուին ներկայացնել իր ծրագիրը:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ ՔՊ-ականները խախտել են «ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեության եւ երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները եւ հատկապես խախտել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը ԵԱՀԿ-ի ՀՀ ԱԺ-ի պատվիրակության անդամ է:

Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական մեծամասնությունը որեւէ քայլ չի ձեռնարկում՝ պատժելու Արթուր Հովհաննիսյանին՝ Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ նախագահին՝ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով ու հորդորել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հանդիպումների ժամանակ բարձրացնել Արթուր Հովհաննիսյանին անդամակցությունից զրկելու հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930