«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հայաստանի հասարակական ու քաղաքական մտքի պատմության լավագույն գործիչներից մեկի, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակն է։
Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։
Առանձնահատուկ էր նաև Դեմիրճյանի նվիրումը մայրաքաղաքին։ Նրա օրոք են կառուցվել ու շահագործման հանձնվել երևանյան կոլորիտի մաս կազմող, մի շարք գործառնական ու մշակութային տեսանկյունից կարևոր, պատմական կառույցներ, նա է ստանձնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը։ Դեմիրճյանի շնորհիվ Երևանն ապրում էր համաչափ զարգացում, պահպանում և ձևավորում իր ուրույն դիմագիծը։
Կարդացեք նաև
Իր քաղաքի ու երկրի նկատմամբ ունեցած սերն էր Դեմիրճյանի գործունեության հիմքն ու առանցքը։ Երևանի հանդեպ ունեցած նման անմնացորդ նվիրումն այսօր էլ պետք է լինի օրինակելի մեր բոլորիս գործունեության համար։