Նախատեսվում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն։ Այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ունենք մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ ՝ որպես պարեկային ծառայության բարեփոխումների շարունակություն։
Ավինյանի ներկայացմամբ՝ միջազգային գործընկերների հետ այս հարցով քննարկումներ են անում։ Նա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին հանձնարարեց ստանձնել այդ բարեփոխման իրականացման պատասխանատվությունն ու երկու ամսվա ընթացքում արդյունքների մասին զեկուցել:
«Պետք է սկսել քաղաքապետարանի ներսից, հետագայում ձեզ կօգնեն եւ պարոն Արեյանը եւ մեր մյուս գործընկերները, նաեւ՝ նախարարությունների հետ աշխատանքում, որովհետեւ օրենսդրական փաթեթի փոփոխության կարիք է լինելու: Սուրեն Գրիգորյանը ձեզ կհուշի, թե միջազգային որ գործընկերների հետ այս պահի դրությամբ ինչ քննարկումներ ունենք: Երկու ամսից կվերադառնանք այս հարցին»,-ասաց Ավինյանը:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ