Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 17,2023 13:08

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին առանձին շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (1957թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.4°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930