Մեր ժամանակների ամենաճանաչված ձայներից մեկը հանդիսացող աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ կատարմամբ ձայնագրել է հոգևոր արիաների իր առաջին «Ավե Մարիա» ալբոմը «Decca» հեղինակավոր ձայնագրային ընկերության պիտակի ներքո։ Ալբոմում ներառված է Վերդիի, Ստրադելլայի, Գրուբերի, Ադամի, Շուբերտի, Ռոսսինիի, Լիգուորիի, Վագների, Մասկանյիի, Բիզեի և այլ կոմպոզիտորների հեղինակած տասնհինգ երգ։
«Ավե Մարիա» հոգևոր երաժշտության ալբոմը թողարկվել է ապրիլի 7-ին՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ։ Այն հասանելի է երաժշտական տարբեր հարթակներում։
«Decca Classics» ընկերության հետ բազմամյա համագործակցության ընթացքում սա Յոզեֆ Կալեյայի առաջին ալբոմն է, որում ամբողջությամբ ներառված է հոգևոր երաժշտություն և որը, ըստ աշխարհահռչակ տենորի, ամենասպասված իրադարձություններից է եղել իր կյանքում։
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ