Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի 50 դեպք՝ մեկ շաբաթում. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլ 17,2023 11:51

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

Ապրիլի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 50, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 8, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 40 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 42 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 100, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930