Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արդեն 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։ Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։
Խմելու ջուր չեն տվել և այլն, եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք։
Ի դեպ, ոստիկաններին ահազանգել է Կարեն Հակոբյանը և հիմա ինքն է ձերբակալված:
Կարդացեք նաև