Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է, սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց․ փաստաբանական գրասենյակի իրավական մեկնաբանությունը

Ապրիլ 16,2023 23:35

Ջեյ Փի փաստաբանական գրասենյակը ներկայացրել է որեւէ երկրի դրոշ այրելու գործողության իրավական մեկնաբանությունը:

1970-80-ականներին ԱՄՆ-ում տեղի էին ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ ընդդեմ պատերազմի, որոնց ընթացքում մարդիկ արտահայտում էին իրենց դժգոհությունը նաև դրոշ այրելով, այդ թվում նույնիսկ՝ ԱՄՆ-ի դրոշը։

Դրան հաջորդեցին բազմաթիվ նահանգներում դրոշի այրման վերաբերյալ խիստ օրենսդրական կարգավորումներ՝ ընդհուպ մինչև պատասխանատվություն սահմանող։ Թեքսաս նահանգում նման դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի արդյունքում Գերագույն դատարանը համապատասխան բողոքը (Texas v. Johnson) ընդունում է քննության:

1989 թվականին, ԱՄՆ Գերագույն դատարանը ընդունում է նախադեպային որոշում, ըստ որի դրոշի այրման արգելումը խախտում է քաղաքացիների ազատ արտահայտվելու և դրանից բխող սահմանադրական իրավունքները, և դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է, սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց։

Ջեյ Փի փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930