Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ապրիլ 16,2023 23:14

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց։

Իզաբելլան երեք անգամ բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան․ առաջինը պոկում վարժությունում ցույց տված 87 կգ արդյունքի, երկրորդը՝ հրումի 109 կգի-ի եւ երրորդ անգամ՝ երկամարտի 196 կիլոգրամի համար։ Ընդ որում, Իզաբելլա Յայլյանի իր կարիերայում առաջին անգամ Եվրոպայի բրոնզ նվաճեց հրում վարժությունում եւ երկամարտում։

Պայքարի ավարտին Իզաբելլան ասաց, որ ընդհանուր առմամբ բավարարված է, որ կարողացավ մարզական կարիերայում առաջին անգամ Եվրոպայի առաջնության մեծ բրոնզե մեդալ նվաճել, սակայն արդյունքից գոհ չէ, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ էր բարձրացրել։ «Թերեւս, լարվածությունը մի փոքր խանգարեց։ Ֆիզիկականի խնդիր չկա։ Իսկ օգնեց մարզասերների աջակցությունը, առանց որի դժվար կլիներ»,-ասաց մարզուհին։

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Ալեքսանդրա Գրիգորյանը բավարարվեց  երկամարտի 179 (80+99) կիլոգրամով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930