«Տխուր է Կապան մտնելիս օդանավակայանի հարեւանությամբ տեսնել քեզ ոչնչացնելը նպատակ ազդարարած հրեշների ներկայությունը։ Մեծագույն դժբախտություններից է, երբ հարեւանդ հրեշ է։ Տխուր է, որ այս ամենը տեղի ունեցավ նաեւ մեր մեղավորության պատճառով»,-սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր Կապանից հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Եթե թույլ ենք տալիս, որ մեր ճակատագիրը տնօրինեն այս մակարդակի անշնորհքները՝ փչացած մարդիկ․․․ Կարդացեք նրա այսպես կոչված գիրքը՝ հասկանալու համար, թե ինչ արժեհամակարգ է նա կրում։ Երբ թույլ ես տալիս նրան տնօրինել ճակատագիրդ, բնականաբար, կունենաս նման հետեւանքներ։ Բայց ամեն ինչ կորած չէ»,-նշել է Պարույր Հայրիկյանը։
Նա հանրությանը կոչ է արել չհուսահատվել եւ հաղթահարել այն ծանր իրավիճակը, որում այսօր Հայաստանն է հայտնվել։
Հիշեցնենք, որ այսօր Կապանում են նաեւ «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամները, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ծնողներ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ