Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդներն այսօր մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 16,2023 13:29

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարը կսկսեն 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մեր երկու աղջիկներն էլ հանդես են գալիս ուժեղագույնների «A» խմբում, որտեղ ընդգրկված են ինը մարզուհիներ։

Առաջնության պաշտոնական կայքէջի հրապարակման համաձայն Իզաբելլան երկամարտի համար պատվիրել է նախնական 205 կգ, նույնքան, որքան ռումինուհի Անդրեա Կոտրուտան։ Այնպես որ, հայ մարզասերները մեդալի, իսկ իրադարձությունների հաջող զարգացման պարագայում՝ նաեւ չեմպիոնական ոսկու իրական ակնկալիք կարող են ունենալ։

Ինչ վերաբերում է Ալեքսանդրա Գրիգորյանին, նրա նախնական պատվերը երկամարտում 190 կիլոգրամ է եւ 18-ամյա տակավին երիտասարդ մարզուհին փորձելու է հնարավորինս բարձր տեղ զբաղեցնել մասնակիցների վերջնական դասավորությունում։

Երեկ Հայտնի են դարձել կանանց 45 կգ եւ 49 կգ չեմպիոններն ու մրցանակակիրները։ 45 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն երկամարտի 162 կգ արդյունքով դարձել է Թուրքիան ներկայացնող Չանսու Բեկթաշը, արծաթը բաժին է հասել ռումինուհի Ադրիանա Կոսմինա Պալային՝ 153 կգ, բրոնզը նույն արդյունքով՝ իսպանացի Մարթա Գարսիա Ռինկոնին։

49 կգ քաշային կարգում ռումինացի Միխայելա Վալենտինա Կամբեյը երկամարտում գրանցել է  195 կգ, որը Եվրոպայի ռեկորդ է, եւ նվաճել է չեմպիոնի կոչումը։ Պատվո պատվանդանին նրա կողքին կանգնել են արծաթե մեդալակիր Ջիուլիա Իմպերիոն (Իտալիա)՝ 183 կգ եւ բրոնզե մրցանակակիր, ուկրաինուհի  Անգելինա Լոմաչինսկան՝ 176 կգ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930