Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023թ. ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ այրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ասվում է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
«Ֆեդերացիան այս չափազանց լուրջ և ցավալի ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների ամբողջականության և Ֆեյր փլեյի համընդհանուր սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության տեքստում:
Նշվում է, որ Ֆեդերացիան անմիջապես արձագանքել է այդ միջադեպին` Կազմկոմիտեին հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը և լրացուցիչ երաշխիքներ խնդրելով մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության համար:
«Ֆեդերացիան մշտապես եղել է Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ՝ իր լիարժեք զորակցությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ