Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեայի օր Հայաստանում

Ապրիլ 15,2023 20:52

2023 թվականի ապրիլի 10-ին առաջին անգամ Հայաստանում մի խումբ կորեացի կամավորների կողմից կազմակերպվել է «Կորեայի օր» մշակույթային միջոցառումը, որը տեղի է ունեցել Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում։ Հանդիպումը իրականացվել է “AMEI” ( Armenian Mind Education Institute – Հայաստանում մտքի կրթության ինստիտուտ) կազմակերպության կողմից։ Հատուկ այդ միջոցառման համար Հարավային Կորեայից հրավիրվել է IMEI-ի ( International Mind Education Institute-Միջազգային մտքի կրթության ինստիտուտ) դասախոս Կիմ Յոնգ Հագը։

Միջոցառմանը մասնակցել են Կորեայի մշակույթով, պատմությամբ հետաքրքրվող կամավորներ, ուսանողներ, դպրոցականներ և նույնիսկ ծնողներ ու մեծահասակներ։ Միջոցառումը սկսվեց  «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի բացման  ելույթով։ Դրան հաջորդեց «Սարդարապատ» պարային համույթի պարուհի՝ Ադրինե Աճեմյանի պարային ելույթը Սայաթ Նովայի՝  «Նազանի» ազգային պարով։ Հայկական և կորեական մշակույթները համատեղելու նպատակով,  կորեացի կամավորների կողմից ներկայացվեց պարային ելույթ։ Հաջորդիվ կորեացի կամավորները  ներկայացրին իրենց  կամավորության փորձը Աֆրիկայում, եղավ նաև կորեերեն լեզվի ուսուցում, որտեղ մասնակիցները ծանոթացան կորեերենի յուրահատկությանը։ Հայ կամավորների կողմից ելույթ ունեցավ Ալբերտ Ազարյանը և կատարեց կորեական հայտնի BTS խմբի “Sea” երգը։

Կորեայից հրավիրված դասախոս Կիմ Յոնգ Հագը կարդաց դասախոսություն ճիշտ մտածողության մասին, ինչպես նաև ներկայացրեց Հրվ․ Կորեայի զարգացումը հետպատերազմյան շրջանում։ Նա բացատրեց, թե ինչպես փոխանակումների միջոցով կարող է մտավոր զարգանալ ինքը՝ մարդը, և զարգացնել իր պետությունը։ Դասախոսը հավատացած էր, որ Հայաստանը  կարող է առաջնակարգ դիրքերում գտնվել համաշխարհային մտքի զարգացման միջավայրում։ Ճիշտ մտածելակերպի մասին դասախոսությունը շատերին տվեց հավատ և մոտիվացիա դեպի ճիշտ մտքի ապագան։  Մասնակիցներից՝ Սոնյա Աբրահամյանը նշեց, որ իրեն ամենաշատը դուր էր եկել «Կոի ձկան»  մասին պատմությունը։

  • Երբ Կոի ձուկը պահվում է ակվարիումում այն աճում է ընդամենը 5-8 սմ, իսկ լճակում գտնվելով կարող է աճել մինչև 120սմ։ Այդպես էլ մարդն է իր միջավայրում։ Երբ նա չի հավատում իր ուժերին և միջավայրն էլ նրան չի քաջալերում նա Կոի ձկան նման կմնա սահմանափակ կարողությամբ։ Իսկ երբ մեծ հավատ կա քո մտավոր և ֆիզիկական ուժերին ու միջավայրն էլ նպաստում է դրա աճին Կոի ձկան նման կարող ես աճել ոչ թե սանտիմետրով, այլ մետրով,- իր խոսքում նշեց Սոնյան։

Այս թեմայով զրուցեցի AMEI (Armenia Mind Education Instite – Հայաստանում մտքի կրթության ինստիտուտ) տնօրեն՝ Kam Sungdae-ի հետ, խոսեցի այս միջոցառման նպատակի, ծրագրի և հետագայում նմանատիպ միջոցառումներ իրականացնելու մասին։

  • Այս ծրագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների հարաբերությունները՝ խթանելով կորեական մշակույթը և տարբեր փոխանակումներ իրականացնելով Հայաստանի երիտասարդության հետ։ Երիտասարդների շրջանում ապագա միջազգային առաջնորդների ձևավորել և նրանց մոտ առողջ մտածողության զարգացում ստեղծել մշակութային միջոցառումների միջոցով։ AMEI-ն (Armenian Mind Education Institute – Հայաստանում մտքի կրթության ինստիտուտ) զարգացնում է կամքի ուժ, ինքնատիրապետման և նոր փոփոխությունների համար մարտահրավերներ ընդունելու կարողություն:

Կազմակերպությունը բացվել է Հայաստանում, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ընձեռի Հայաստանում, մի երկրում, որտեղ հեշտ չէ շփվել կորեական մշակույթի հետ։ Մենք շարունակելու ենք տարբեր միջոցառումներ անցկացնել Հայաստանում,- իր խոսքում նշեց պարոն Kam Sungdae-ն։

Վերջում վարպետաց դաս անցկացվեց։ Մասնակիցները կարողացան իրենց լիովին զգալ Կորեայում։ Նրանք խաղացին կորեական ավանդական խաղեր․ «ջեկի չագի, քոնգի-նորի»։ Կար նաև գեղագրության (կալիգրաֆիայի) և օրիգամիի բաժին, որտեղ մասնակիցները իրենց ձեռքերով թղթից պատրաստեցին կորեական ազգային հագուստ՝ հանբոկ։ Մասնակիցները առաջին անգամ համտեսեցին կորեական ազգային խոհանոցից քիմբաբ ուտեստը։

Կամավորներից Լեոն Առաքելյանը, որը կալիգրաֆիայի ավագ կամավոր էր, իր խոսքում նշեց, որ կորեական մշակույթը իր համար հետաքրքիր և նոր մշակույթ էր։

-Սա նաև շատ լավ առիթ էր շփվել կորեացիների հետ,- ասաց նա։

Այս միջոցառումը հնարավորություն էր ցույց տալ երկու երկրների մշակույթը, պատմությունը  և դրանց հիմքում ընկած առանձնահատկությունները։

Միջոցառումը տեղի է  ունեցել նաև ԵՊՀ-ի Մշակույթի տանը։ Բացման խոսքով ելույթ է ունեցել  ԵՊՀ-ի Շառլ Ազնավուրի անվան  մշակույթի կենտրոնի  տնօրեն Կարինե Դավթյանը։

 

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930