ArmeniaSputnik-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան` պարզելու, թե որ կառույցներն են գնահատական տվել հատված ծառերին, որ ընկերություններից են ձեռք բերվել տնկիներն ու ծառերը, որքան է այդ ամենը արժեցել, և արդյոք միջոցները բյուջեից են հատկացվել։
Քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ ծառերի վիճակի գնահատումը ընդհանուր ծառերի մասով իրականացրել է գիտաժողովը, յուրաքանչյուր ծառատեսակի համար առանձին՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Քաղաքապետարանը գերադասել է ծախսված գումարների և ընկերությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնել։