Երեկ երեկոյան՝ ժամը 19-20-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Վերջինս հավելեց՝ թեև գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն կրակրոցներ են հնչել նաև այսօր՝ վաղ առավոտյան։ Զոհեր, վիրավորներ կամ տեխնիկայի վնասում Սոթքի հանքավայրում և դրա մերձակայքում չի գրանցվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում