Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով, Azerisport-ի փոխանցմամբ, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն ու Oլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ այդ երկրի մարզիկների հետ վերադառնալու որոշում են կայացրել՝ նշելով, որ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության, մթնոլորտ, անվտանգությունը չի ապահովվում, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ՝ հոգեբանական ճնշման պատճառով»: «Դա հաշվի առնելով` որոշում է կայացվել, որ ադրբեջանցի մարզիկները կվերադառնան հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, միջազգային սպորտային կազմակերպություններին դատապարտել դրոշն այրելու «բարբարոս քայլը», իսկ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիային՝ պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ»:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ