Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ապացուցում է` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Ապրիլ 15,2023 11:56

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։

Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․

1.ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարտների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը, սասանում միջազգային իրավունքներին և սկզբունքներին վերջիններիս հայտարարած կանոնադրական նորմերն ու հանձնառությունները։

2.Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և այսօր շարունակվող ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից։

3.Ավելի գործուն քայլերի ժամանակն է։ Ադրբեջանը արհամարհում է մի միջազգայի դատարանի որոշումները, մի շարք երկրների դատապարտող արտահայտությունները, ինչը պարտադրում է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։

4.Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող ցեղասպանական քաղաքականությունը ապացուցում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Ուժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930