Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանից բացատրություններ են պահանջել. «Հրապարակ»

Ապրիլ 15,2023 11:10

Քննչական մարմիններն ու դատախազությունը մի քանի ճակատով պայքար են մղում Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ։

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Չոռնի Գագոյի գույքի գործերով հարցաքննությունների են հրավիրում նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանին։

Մեր հարցերին պատասխանելով՝ Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանն ասաց, որ այդ հարցաքննությունները վաղուց են եղել, բայց չմանրամասնեց, թե երբ։ «Վաղուց, շատ վաղուց, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք թարմացնել այդ հիշողությունը։ Էն ժամանակ իմ պատասխանները եղել են միանշանակ։ Քաղաքապետարանի պատասխանատու մարմին կա, ավագանի կա։ Ցավոք, քննչականում էլ բոլորը մասնագետներ չեն։ Կարգ կա որոշված։ Ախր, ես ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց Կենտրոնի նախկին թաղապետը։

– Ի՞նչ էին Ձեզ հարցնում, օրինակ։

– Օրինակ, ասում էին՝ ինչո՞ւ եք այսինչ թուղթն ուղարկել քաղաքապետարան, ասենք՝ ավագանու որոշումն ինչո՞ւ եք ուղարկել քաղաքապետարան։ Բա ի՞նչ անեի։ Կամ՝ ավագանին այսինչ որոշումն է կայացրել, հիմա դա գնահատվում է ոչ ճիշտ, Դուք ինչո՞ւ եք էն ժամանակ կատարել։ Եթե ավագանին որոշել է այսինչ գործողությունը չանել, ի՞նչը պետք է հիմնավորես։ Չանես, չուղարկես քաղաքապետարան՝ ուրեմն պետք է չաշխատես։ Ես նման դեպքում ասում եմ՝ ի՞նչ պետք է անեի, որ չի արվել, կամ ի՞նչ եմ արել, որ չպետք է անեի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930