2023-ի ապրիլի 1-ից Հայաստանը անցում է կատարել ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին: Կար կարծիք, որ այս նոր համակարգը առավել ձեռնտու է լինելու կարգապահ վարորդներին, իրենց մեղքով վթար չունեցածներին:
Արդյունքում վարորդների մեծ մասը, հատկապես մայրաքաղաքում, պարզել է, որ իր ապահովագրավճարը կտրուկ թանկացել է:
Մեր ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները երբեմն իրարից տարբերվում են ընդհուպ 30-40 տոկոսով, ավելին՝ նույն ընկերության՝ նույն վարորդի համար սահմանած գինը նույնիսկ օրվա տարբեր ժամերի փոփոխվում է: Ստացվում է՝ ազատականացման պարագայում սակագների սահմանման չափանիշներն առաջին հերթին աշխատում են ի վնաս կարգապահ վարորդների: Առավել ևս, որ այս չափանիշներում ՃԵԿ տուգանքները ներառված չեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։