Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ գնալ` ապրել ենք ու ապրելու ենք մեր գյուղում». «Հրապարակ»

Ապրիլ 15,2023 10:25

Երբեմն ապշում ես, թե այսքան զրկանքներ կրող, բազում վտանգներ իրենց մաշկի վրա զգացող, սահմանի գլխին ապրող մարդիկ ինչքան պինդ ու հաստատակամ են։

Ինչքան վստահ են ու անսասան։ Ահա․ սիսիանցիներից մեկն ասում է՝ ինչի՞ պետք է թուրքից վախենամ, չեմ վախենում՝ ինչ լինելու է, թող լինի։ Մյուսն ուղղակի ծիծաղում է լրագրողի հարցի վրա՝ չէ, ի՞նչ գնալ, ո՞ւր գնանք՝ մեծով-փոքրով, որդիներով ու թոռներով ապրել ենք ու ապրելու ենք մեր գյուղում։ Երրորդն ասում է՝ 33 տարի կրակոցների տակ ենք ապրել, ով գնալու էր՝ վաղուց գնացել է, ով մնացել է՝ այլեւս չի գնալու, հանգիստ եղեք։ Չորրորդը հայհոյում է այս իշխանություններին ու հայտարարում՝ թող մեզ զենք տան, մենք մեր հողը կպաշտպանենք, իրենց բանակն ու ոստիկանը թող իրենց պաշտպանեն։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930