Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը: Մենք չէ, այլ Տիգրան Հակոբյանն է ասում․ «Փաստ»

Ապրիլ 15,2023 10:10

Հիմա ոչ թե վերացական փորձագետները, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է նկատում, որ վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը: Մենք չէ, այլ Տիգրան Հակոբյանն է ասում. «Մոլախաղերի գովազդն արգելեցին, և հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»: Մենք պարզապես հավելենք՝ ոչ միայն հեռարձակողները, այլ ընդհանրապես լրատվական դաշտը: Ու այստեղ արդեն անխուսափելի հարց է ծագում. ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը:

Ըստ արգելքի որոշումն ընդունելու ժամանակ արված հայտարարությունների՝ երկրորդը: Բայց արի ու տես, որ մոլեխաղային կազմակերպությունների «շարժը» ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է լուրջ չափերով, մինչդեռ ԶԼՄ-ները միայն կորուստներ են ունեցել: Տիգրան Հակոբյանի խոսքը ուղղակի մի փոքր պետք է «խմբագրել»: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունը մյուս բոլոր առումներով «օ-քեյ» է: Ամենևին: Նույնիսկ հակառակը՝ այս իշխող ուժի գործունեությունը բոլոր ուղղություններով է անկումային:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930