Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին դիմավորեցին ծափահարություններով ։

Protesters burnt Azerbaijani flag during the opening ceremony of the European Weightlifting Championship at the Sports and Concerts Complex after Karen Demirchyan in Yerevan, Armenia
Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի նախնական տեղեկությունների՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

Protesters burnt Azerbaijani flag during the opening ceremony of the European Weightlifting Championship at the Sports and Concerts Complex after Karen Demirchyan in Yerevan, Armenia
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Հայ երկրպագուները սուլել էին նաեւ Թուրքիային։
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտնում է․ «Ադրբեջանի ԱԳՆ–ն արդեն հասցրեց դատապարտել դրոշի այրումը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ:
Կարդացեք նաև
Տենց դատապարտող են, թող իրենց մարզիկների պահվածքը դատապարտեն, որոնք հրաժարվում են ՀՀ օրհներգի ներքո կանգնել առաջնությունների ժամանակ, հարվածում են հաղթած ու իրենց ձեռք մեկնած հայ մարտիկներին և այլ անթույլատրելի քայլեր են անում»։
Նա նաեւ տեղեկացնում է․ «Ադրբեջանում կազմակերպված տեղեկատվական արշավ է սկսվել դրոշի այրման դեպքի հետ կապված: Բազմաթիվ հետևորդներ ունեցող տելեգրամյան ալիքները կանոնակարգում են թվիթերյան հրապարակումները՝ թիրախավորելով միջազգային լսարանը:
Կարծում եմ՝ հարկ է նշել, որ դա իրականացնողը ոստիկանության բաժանմունքում է: Ցույց տալ, թե ինչպես են իրենք վարվում հային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի հետ՝ դարձնելով նրան հերոս ու ցմահ թոշակ տալով դրա համար, իսկ Հայաստանում ադրբեջանական դրոշ այրածը արագ բերման է ենթարկվում»։