Լրահոս
Օրվա լրահոսը

Գրել են երեխեքը՝ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր ու երբեւէ ադրբեջանցիների հետ ապրելու ենք կողք կողքի. Արամ Մանուկյան

Ապրիլ 14,2023 21:03

«Մենք, իսկապես, մինչեւ վերջ չենք գնահատել այն, ինչ տեղի ունեցավ 88 թվականին՝ քաղաքական ու ազգային այդ պոռթկումը… մեր պարտականությունն է, որ այն ոգին, որ կար 88-ին, փոխանցենք ձեզ»,- դիմելով երիտասարդներին՝ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից կազմակերպված ստեղծագործությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառման ժամանակ այսօր ասաց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Նա նաեւ մրցույթի ժյուրիի կազմում էր:

Հիշեցնենք, որ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթին մասնակցել են մինչեւ 35 տարեկան երիտասարդները:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը նույնպես ժյուրիի կազմում էր, ասաց, որ մրցույթի 50 մասնակիցների կեսը աղջիկներ էին, մյուս կեսը՝ տղաներ. «Գենդերայինը հրաշալի պահպանված էր: Այստեղ խնդիր առաջացավ. ստեղծագործությունների կեսը ռոմանտիկ, պոետիկ, գրական ստեղծագործություններ էին, մնացած կեսը քաղաքական, հոդվածային, ակնարկային: Շատ մեծ դժվարություն առաջացավ այս երկուսը իրար հետ մրցակցության մեջ դնել, հնարավոր չէր… իմ հավանած բոլոր գործերը բաժանվեցին երկու մասի ՝ կեսը՝ քաղաքական, կեսը՝ պոետիկ»:

Իսկ ի՞նչ տվեց ստեղծագործությունների այդ մրցույթը, ըստ Արամ Մանուկյանի. «Հասուն, գրական տերմիններ, արտահայտություններ, նոր բառեր, նոր մտքեր: Մեկը օրինակ գրել էր՝ շարժմանը չեմ մասնակցել, շատ հարգելի պատճառով, ասում եմ՝ ինչ պիտի գրած լինի, մեկ էլ գրել է՝ որովհետեւ այդ ժամանակ ծնված չէի: Ինձ համար գնահատելի է ու զարմացած էի, որ քաղաքական գնահատականներ ու դիրքորոշումներ կային, որ այսօրվա քաղաքական գործիչները արժեր, որ դասեր քաղեին… քաղաքական գործիչներից շատերը այդ տարրական բաները չեն հասկանում՝ հաշվի նստել իրականության հետ: Մեր պարտության պատճառներից մեկը պոռոտախոսությունն էր, երեխեքն արձանագրել են, գրել են, որ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր ու երբեւէ ադրբեջանցիների հետ հարեւանություն ենք անելու, ապրելու ենք կողք կողքի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930