Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան շարժման ղեկավարներն ու մասնակիցները չեն պատկերացրել, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 14,2023 20:03

«Երբ անցած տարվա աշնանը տեղափոխվեցի Արցախ աշխատելու, քննարկում էինք Արցախյան շարժման 35 ամյակի միջոցառումների տարբեր ձևաչափեր, քանի որ վստահ էինք, որ պայքարը շարունակելու այս փուլը շատ կարևոր է: 2020 թվականի պատերազմից հետո Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների կողքին շրջափակումն արդեն մղձավանջ էր: Արցախի շրջափակման պայմաններում այս մրցույթի կազմակերպումն ավելի պարտավորեցնող էր»,- «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառման ժամանակ այսօր ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթը «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ է իրականացվել: Մրցույթին մասնակցել են մինչեւ 35 տարեկան քաղաքացիները:

«Այսինքն՝ մարդիկ, որոնք ծնվել են շարժման տարիներին: Վստահ եմ՝ 1988 թվականին շարժման ոչ միայն ղեկավարները, այլև մասնակիցները չեն պատկերացրել, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք, մեղմ ասած, զրոյից։ Ես, ինձ էլ համարելով այդ սերնդի ներկայացուցիչ, կարծում եմ, որ մենք մսխեցինք այդ հաղթանակը, մեր առաքելությունն է հաջորդ սերունդներին չփոխանցել հերթական պատմական հայրենիքը, այլ փոխանցենք ուժեղ Հայաստան»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Միջոցառումից հետո Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասաց, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հասարակության մի զգալի հատվածի մոտ առաջացրեց դեպրեսիա: Ըստ նրա՝ տպավորություն է, որ շատերը կտրված են Արցախից, բայց ինքը համոզված է՝ անհատապես յուրաքանչյուրն ունի իր մտքերն ու ապրումները Արցախի նկատմամբ. «Անկախ այն խնդիրներից, որ Արցախի շուրջ այսօր կա, կարծում ենք, որ հասարակությունը դեռ ցույց կտա իր հավաքական ուժը ու կհաղթահարենք այս դժվարությունը»:

Անդրադառնալով տարածված գնահատականներին, թե հանրության համար Արցախի հարցն արդեն միեւնույնն է, Մեսրոպ Առաքելյանը չհամաձայնեց. «Հայ հասարակությանը հուզում է Արցախի հարցը, եթե քաղաքական ու լրատվական դաշտում ստեղծվում է նաեւ այնպիսի միջավայր, որ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը չի հետաքրքրում, թյուր կարծիք է: Արցախյան պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո յուրաքանչյուրը յուրովի է կրում այս խնդիրը, նաեւ Արցախի նկատմամբ պատասխանատվությունը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930