Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուսաստանն արել է և շարունակում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասել է Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանից հետո տեղի ունեցած ճեպազրույցում, որին մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նրա գործընկեր Սահիբա Գաֆարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ