Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը և Վերահսկողության վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանը հանդիպել են նոտարների հետ։
Հանդիպմանը ներկա էին ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերի նոտարական տարածքների նոտարները:
Ներկաները քննարկել են նոտարական ծառայությունների համար կանխիկ դրամով վճարումները բացառելուն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Նոտարները պատարաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի անկանխիկ ձևով վճարումների՝ որպես առավել ապահով վճարման տարբերակի նկատմամբ բարձրանա քաղաքացիների վստահության մակարդակը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ուշադիր լինել և լրացուցիչ միջոցներ գործադրել հնարավոր կասկածելի գործարքների, ինչպես նաև անկանխիկ վճարման օրենսդրական պահանջը շրջանցելու դեպքերի հայտնաբերման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ