Ապրիլի 14-ին խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները:
Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ նրանք հանդես են եկել գեղարվեստական փոքրիկ ծրագրով՝ երգ ու երաժշտությամբ տոն պարգևելով ներկաներին:
Նույն ծրագրով Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի սաները հանդես են եկել զոհված զինծառայողների ծնողների, ԱՀ կառավարության աշխատակազմի կին անդամների առջև: Դասվար Նարինե Ավանեսյանի խոսքով միջոցառման նպատակը կանանց ու մայրերին հոգսաշատ առօրյայից փոքր-ինչ կտրելն է, նրանց տոն պարգևելը:
ԱԺ աշխատակազմի անունից երեխաներին ու դասվարին շնորհակալական խոսք է ուղղել Արև Իսրայելյանը: Երեխաները կանանց դաշտային ծաղիկներ ու բացիկներ են նվիրել, իրենք էլ քաղցրավենիք են ստացել:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին