«Ազատություն». Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչված երգչուհի, երգահան և դերասանուհի Լեդի Գագային (Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտա) նշանակել է Սպիտակ տան մշակույթի և արվեստի հարցերով հանձնաժողովի համանախագահ:
Արվեստագետն ունի 13 Grammy մրցանակ և ամենահաջողակ ստեղծագործողներից է արդիական շոուբիզնեսում:
Նախկինում Time հանդեսի կողմից Լեդի Գագան ներառվել է «Աշխարհի առավել ազդեցիկ հարյուր մարդկանց» ցանկում: Ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: