Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չենք ուզում Եռաբլուրը մեծանա». Արա Ռոստոմյանը հայտարարեց քաղաքական պայքար սկսելու մասին

Ապրիլ 14,2023 17:07

Երեկվանից ՀՀ քննչական կոմիտեի մոտ նստացույց հայտարարած 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր դադարեցրին բողոքի ցույցը։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց զոհվածի հայր Արա Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները երեկ քննչական կոմիտեի դիմաց նստացույց էին սկսել, փակել էին Մամիկոնյանց փողոցը՝ պահանջելով անհապաղ մեղադրանք առաջադրել 13 ոստիկաններին, որոնք 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում քաշքշել էին զոհվածների ծնողներին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց։

Արա Ռոստոմյանը հայտարարեց, որ իրավական առումով իրենց պայքարն ավարտված է, քանի որ Եռաբլուրում զոհվածների ծնողներին քաշքշելու եւ վնասվածքներ պատճառելու համար ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու իրավական լուծում չեն տեսնում, հետեւաբար՝ իրենք պայքարը այլեւս կշարունակեն քաղաքական հարթությունում. «Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, կորցրել ենք մեր ամենաթանկը եւ չենք ուզում նոր զոհեր ունենալ, որ զոհվածների ծնողների բանակը մեծանա։ Եռաբլուրը չենք ուզում որ մեծանա»։
Արա Ռոստոմյանը հայտարարեց նաեւ, որ քաղաքական պայքարը շարունակելու են այնքան, մինչեւ որ հասնեն իշխանափոխության եւ հորդորեց բոլորին՝ միանալ այդ պայքարին։

Մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում։

Հավելենք նաեւ, որ ՔԿ-ին մոտ զոհվածների ծնողներին զորակցելու եւ սատարելու էին եկել հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930