Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը հակասում է Միրզոյանին և Զասին. civilnet

Ապրիլ 14,2023 16:25

Civilnet. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծով՝ սպառազինությամբ աջակցություն չէր նախատեսվում։

Սպառազինության տրամադրման մասով նա ասաց. «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք։ Չի կարող որևէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել և Հայաստանը հրաժարվի»։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը, սակայն, հակասում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտնած տեղեկություններին։

Այսպես, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով փաստաթղթերի բովանդակությանը, հայտնել էր. «Այո, քննարկվող որոշման մեջ (օժանդակության փաստաթղթերի-խմբ.), ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։

Խոսելով փաստաթղթերի բովանադակության մասին, Զասը ասել էր. «Մանրամասներ, իհարկե, բացահայտել չեմ կարող, քանի որ նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել»։

Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930