Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին

Ապրիլ 14,2023 14:41

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին  և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին:

«Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրը ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև  Հայաստանի օգտին են, բոլորիս օգտին են»։

Անդրադառնալով Իրանի ունեցած առնչությանն այդ ամենին՝ նա ասել է.

«Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջևան կապուղիների կառուցման միտքն ուներ։ Իրականում մենք դրան էլ ենք աջակցում։ Քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը Հայաստանի գլխավորությամբ բոլորի օգտին է»։

Չավուշօղլուն նաև անհիմն պնդումներ է առաջ քաշել. թե իբր Հայաստանը փորձել է «զենք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930