Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր է, որ ՄԻՊ հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ». Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

Ապրիլ 14,2023 14:45

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 13-ին, ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը և ուրախ է, որ հանդիպմանը ներկա է նաև նախկին Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը. «Թե՛ իմ, թե՛ տիկին Գրիգորյանի, թե՛ մեր բոլոր գործընկերների համար առանցքային է կառույցի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Ուստի կարևոր է, որ մենք նաև սիմվոլիկ տեսանկյունից կարողանանք ցույց տալ այս հաստատության կազմավորման պահից ձևավորված ու անընդհատ կատարելագործվող ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը»,-ասել է Պաշտպանը։

Քրիստիննե Գրիգորյանն իր հերթին շնորհավորել է Մանասյանին ՄԻՊ պաշտոնում ընտրվելու կապակացությամբ, նշել, որ հաստատությունը շատ լավ ձեռքերում է. «Տիկին Մանասյան, Դուք ևս լավ ձեռքերում եք։ Մաղթում եմ ամենայն հաջողություն։ Իմ սիրտը միշտ ցավում ու ցավելու է հաստատության համար։ Ես ուրախանալու ու հպարտանալու եմ գրանցված հաջողություններով, միշտ լինելու եմ հասանելի, ձեր տրամադրության տակ, որովհետև շատ կարևոր է, որ այս հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ»,-ասել է Գրիգորյանը։

Անահիտ Մանասյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվեց ապրիլի 12-ին, միաձայն։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930