Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ինչ-որ բլոգեր գրել էր՝ Եռաբլուրում պատրաստի փոսեր են փորել, գետի՛նը մտնես, բա ըտենց բան հնարավո՞ր է ասել». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 14,2023 14:30

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ երկրում ինչ տեղի է ունենում, այս իշխանությունը մեղադրում է «5-րդ շարասյանը», եթե այս իշխանությունը գիտակցում է, որ կա այդ «5-րդ շարասյունը», ինչքա՞ն անզոր է, որ չի կարողանում այդ շարասյան դեմն առնի, թե՞ դա հարմար առիթ է ձեր համար, որ ձեր թերացումները բարդեք երեւակայական ենթադրյալ շարասյան վրա:

Նա պատասխանեց. «Նախ, այս իշխանությունը ձեր իշխանությունն էլ է՝ ուզեք, թե չուզեք, ենթարկվեք սահմանադրական կարգին: Հետո դուք ամեն օր առնչվում եք դրան, կան այդ շարասյուները՝ 5-ն է, 6-ն է, 7-ն է, կա՛ն: Ո՞վ ասեց չենք զսպում, համբերեք, այնպես կզսպենք: Փաստացի տվյալները օր օրի այնքան են շատանում, որ չարձանագրել դա հնարավոր չի»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, ԶԼՄ-ները քննարկման երկու թեմա են գտել՝ դասալքություն եւ «5-րդ շարասյուն». «Կան այդ շարասյուները, մտեք տիկտոկերը ու նայեք…Շարասյուների հետ կապված խնդիրները բազմաշերտ են: Ինչ եք կարծում, որ շարասյան խնդիրները չլինեին, հետպատերազմյան ընթացքում բանակին կհրավիրեին Բաղրամյան փողո՞ց»:

Քոչարյանի խոսքով՝ ԶԼՄ-ները պետք է իրենց հետ պայքարեն, բայց նման ցանկություն չունեն. «Ինչ-որ բլոգեր գրել էր՝ Եռաբլուրում պատրաստի փոսեր են փորել, գետի՛նը մտնես, բա ըտենց բան հնարավո՞ր է ասել: Դուք չգիտե՞ք, «ով»-ով է վերջանում ազգանունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930