Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը  

Ապրիլ 14,2023 14:24

Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոցթանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Գործընթացը սահմանվել է ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու և ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի N 368-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ա/2 հրամանով։

Ըստ այդմ` ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները սահմանվել են 1000-3000 ՀՀ դրամ։ Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի գները՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել են 1000-5000 ՀՀ  դրամ:

Սահմանվել է՝

անվճար մուտք մինչև 12 տարեկան երեխաների համար․

տոմսի գինը 50 տոկոս զեղչով՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, ՀՀ և Արցախի Հանրապետության  տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար։

ՀՀ քաղաքացիների համար  յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:

Մշտական ցուցադրության այցելության տոմսերի գների ավելացման դեպքում նախօրոք այն պետք է համաձայնեցնել պետական լիազոր մարմնի հետ: Թույլատրվել է զբոսաշրջային և կորպորատիվ նպատակներով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում մշտական այցելության  տոմսերի գները նվազեցնել մինչև 10 տոկոսի չափով՝ նախապես զբոսաշրջային օպերատորների կամ գործակալների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

Սահմանվել է նաև, որ թանգարանի մշտական ցուցադրության անվճար այցելություն տրամադրվում է Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, Թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (ՀՀ  և նախկին  ԽՍՀՄ պետությունների),  հաշմանդամություն ունեցող՝  1-ին  խմբի (ուղեկցողի  հետ),  հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների, ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)։

Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրությունում մասնագիտական լուսանկարման և տեսագրման թույլտվությունը վերապահվել է միայն թանգարանի տնօրինությանը՝ համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ:

Թանգարաններում և արգելոց-թանգարաններում կրթական ծրագրերի սակագները սահմանվել են 1000-5000 ՀՀ դրամի սահմաններում. լրացուցիչ ծախսեր պահանջող  կրթական ծրագրերի գների ավելացման դեպքում նախօրոք այն պետք է համաձայնեցնել  պետական լիազոր մարմնի հետ:

Սահմանվել է, որ մինչև  2023 թվականի մայիսի 1-ը ձեռքբերված տոմսերը ուժի մեջ են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930