Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝
Կարդացեք նաև
Ապրիլի 14-ի և 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 28.4°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 0.4°C (1964թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.1°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ