«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես դեմ եմ, միշտ դեմ եմ եղել ու միշտ դեմ եմ լինելու ձեռքերը կապած մարդուն կամ նույնիսկ տմարդին, նույնիսկ վնասազերծված մարդասպանին ծեծելուն։ Դա տղամարդկություն չի։ Իսկ կոնկրետ այս թշնամու հետ այդպես վարվելը ու հատկապես՝ նկարել-ցանց գցելը շատ վտանգավոր է. հիշե՛նք, որ թշնամու մոտ պահվող բազմաթիվ գերիներ ունենք։
Սա՛ է իմ իմացած ճիշտը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարդացեք նաև
Կապված ու արդեն վնասազերծված ռազմագերի ծեծելը ոչ պատիվ է բերում և ոչ էլ օգուտ
Վնասազերծված ռազմագերու հետ պետք է վարվես այնպես, որ՝
1.թշնամու զինվորները ավելի հեշտ հանձնվեն քեզ,
2.տեղ ունենաս պահանջելու, որ քո ռազմագերիների հետ մարդավարի վարվեն,
3.ռազմագերին կամ թշնամի երկիրը հիմք չունենան դատական (այդ թվում՝ միջազգային) ատյաններում քո դեմ բողոքելու:
Եթե համաձայն չեք, ապա ասեք խնդրեմ, թե ինչ օգուտ եղավ նրանից, որ մերոնք ադրբեջանցի ռազմագերուն ծեծեցին ու այդ կադրերն էլ տարածեցին համացանցում:
Գերու հետ այսպես ե՞ն վարվում։
Ես ամաչում եմ այս ադրբեջանցի գերու հետ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար․․․․
Իրականացավ թուրքի դարավոր երազանքը՝ ՀԱՅԸ իջնում է թուրքի հետ նույն մակարդակի․․․․ԱՄՈԹ
Ինչո՞ւ պատերազմում պարտվեցինք․․․ որովհետև տասը գլուխ թուրքից բարձր չէինք՝ ինչպես 1993թվականին, որովհետև երբ թուրքը Բաքվում հերթական ցեղասպանությունն արեց Հայի նկատմամբ, Երևանից պատասխան չեղավ։ Մեկ հատ ադրբեջանցու՝ իսկ նրանք Հայաստանի բնակչության տաս տոկոսն էին, օրինակի համար Երևանի փողոցներում չսպանեցին․․․քանի որ մենք Հայերս հասկանում էինք, որ անպաշտպան ադրբեջանցի Երևանում սպանելով չէ, որ պիտի պաշտպանենք մեր ազգակիցներին Բաքվում և Արցախում, քանի որ բարձ էինք, քանի որ իրենք մեզ ներքևից վերև էին նայում․․․․
Ասեմ ձեզ, որ դա շատ լուրջ զարմանք էր առաջացրել ամբողջ միջազգային հանրության մոտ, այդ հանգամանք էր, որ թույլ տվեց մեզ 1993Ին հաղթել, ու պահել հաղթանակը, քանի որ միջազգային հանրությունը հասկանում էր՝ Հայերը դաժան քոչվորներ չեն, եթե մի բան են անում, ուրեմն մտածված են անում․․․Իսկ հիմա՞․․․․
Բա գերու հետ էսպես կվարվե՞ն․․․․ձեռքերը կկապեն, ասֆալտին կպառկեցնեն ու կոշիկուվ կխփեն դեմքին այնպես որ արյուն թքի ասֆալտի՞ն։
ԱՊՈւՇՆԵ՜Ր դուք գերու հետ վատ վերաբերմունքով արդարացրիք մինչև հիմա երկու տարի Բաքվի բանտերում գտնվող հարյուրավոր հայերի նկատմամբ կտտանքնեն ու դաժան վերաբերմունքը։ Հիմա իրենք կասեն Հայերն էլ են մեր գերիներին վատ վերաբերվում