Օրբելի-Բաղրամյան խաչմերուկից մինչև Չեխովի անվան դպրոց, Դեմիրճյան փողոցով՝ մինչև Կոմպոզիտորների տուն, ԳԱԱ Պատմության ինստիտուտի շենքի հետնամաս՝ հազարավոր ոստիկան-սեւբերետավոր-կարմիրբերետավոր-պարեկների կորպուսն էր կանգնած:
Ժամը 10:00-ից դիրքավորված էին, որ ժամը 16:30 վարչապետ Փաշինյանը պետք է ներկա լիներ «ԱԺ-Կառավարություն» հարցուպատասխանին:
5 մեծ ավտոբուս, մի քանի՝ փոքր. այդքանը կանգնած էին միայն ԳԱԱ-ի դիմաց: Միջին հաշվարկով՝ միայն այդ տարածքում կար 1000-1500 ոստիկան, հապա ԱԺ-ի շրջակայքը, դարպասներից ներս, տանիքներն ու շենքի հետնամասը քանի՜ հազար ոստիկանով էր լցված:
Պարեկներից բացի՝ հատուկջոկատայիններն են գերակշռում՝ հաղթանդամ, սպորտային կեցվածքով, ամուր մկաններով, մարտարվեստին տիրապետող, զինատեսակների մասին՝ էլ չասենք:
Հայ-ադրբեջանական սահմանին 1 տարի ծառայող զինվորը 3 անգամ է զենք տեսել, մարզումների, պարապմունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Սրա մասին բարձրաձայնել չի թույլատրվում:
Վերադառնանք ԱԺ-ի հարակից տարածք: Կեսօրին հազարավոր ոստիկան-սեւբերետավոր-կարմիրբերետավոր-պարեկների կորպուսը ձանձրույթից այսուայնտեղ նստած՝ հեռախոսի մեջ է մտել: Տղերքն արդեն ուշադրություն էլ չեն դարձնում շրջապատին, մարդկանց: Ժամանակ են սպանում:
Կարդացեք նաև
Մենք արդեն 5 տարի ապրում ենք ծայրահեղությունների մեջ ու վարժվել ենք այդ ապրելակերպին: Մի քանի հազար ոստիկան մեկ անձ պաշտպանելու համար (թե ումից, դա էլ հայտնի չէ) թանկարժեք 7 ժամ է սպանում, իսկ 300 կմ այն կողմ՝ Սյունիքում, 1 վայրկյանը 4 հայ զինվորի է սպանում:
Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: