Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը. Ամենայն Հայոց կաթողիկոս. «Իրավունք»

Ապրիլ 14,2023 11:20

«Իրավունքի» զրուցակիցն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

-Վեհափառ Տեր, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր հայրենիքում կարելի է գնահատել, եթե ոչ օրհասական, ապա խիստ մտահոգիչ եւ անկայուն: Ինչպե՞ս եք տեսնում Նաիրի աշխարհի հետագա ճակատագիրը, իրավիճակից դուրսբերման ինչպիսի՞ ելքեր կան, ի՞նչ պետք է անել այդ նվիրական նպատակին հասնելու համար:

— Արդարեւ, մեր հայրենիքն այսօր հայտնվել է ծանր ու դժվարին կացության մեջ. անվտանգային խնդիրներ, հասարակության բեւեռացում, նոր պատերազմի սպառնալիք, ՀՀ եւ Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններ: Այս մարտահրավերները խիստ մտահոգիչ են: Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը, որին զուգահեռ ազգային ամուր միասնությամբ եւ ներուժի համախմբմամբ, ինչպես եւ նվիրագործված արժեհամակարգի վրա հաստատված ամուր հասարակությամբ ի զորու կլինենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված ծանր կացությունից: Աստծո, մեր նախնյաց եւ ապագա սերունդների առջեւ պատասխանատու ենք այս սրբազան հողի համար: Հայրենիքն է խարիսխը մեր բոլոր համազգային իղձերի կենսագործման, հայի ինքնության պահպանման ու մեր ժողովրդի հարատեւության:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930