Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ հակառակը`Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի հետագա ճակատագիրը որոշվելու է հանրաքվեի միջոցով. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»

Ապրիլ 14,2023 11:12

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք կասկածելի հայտարարություններ արեց` հիշեց Մադրիդյան սկզբունքները, որոնց հեղինակը, ըստ նրա, հայկական կողմն է եղել, եւ որոնցով ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Եթե իսկապես Մադրիդյան սկզբունքներն են այս իրավիճակի հիմքը, ինչո՞ւ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրացիայի մասին սկսեցին խոսել 2020-ից հետո:

– Ինչ խոսք, այս ամենի հիմքում Մադրիդյան սկզբունքները չեն: Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկեղծ չէ եւ ճիշտ չի ասում: Չգիտեմ՝ նա ճիշտ չի ասում, որովհետեւ չգիտի՞, թե՞ միտումնավոր է այդպես անում, բայց, ամեն դեպքում, Մադրիդյան սկզբունքներն անպայմանորեն չէին ենթադրում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի հետագա ճակատագիրը որոշվելու է հանրաքվեի միջոցով, ընդ որում` պահպանելով էթնիկ համամասնությունը: Հանրաքվեին պետք է դրվեր մի հարց, որն Արցախի հարցի վերաբերյալ որեւէ սահմանափակում չէր ունենալու: Այսինքն` կարող էր դրվել Արցախի անկախության հարցը: Այնպես որ, Փաշինյանը ճիշտ չի ասում: Այսօրվա իրողությունների հիմքում ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ` 44-օրյա պատերազմն ու իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը: Իշխանությունները, նախ, պատերազմից փուսափել չկարողացան, հետո էլ չկարողացան այն կասեցնել, երբ կար դրա հնարավորությունը: Այսօր էլ շարունակվում է այս ընթացքը, որովհետեւ առկա իրողությունների հետ հաշվի նստելու փոխարեն անվերջ ինչ-որ անիմաստ գործողություններ են անում, որոնց պատճառով հայկական կողմը միայն տուժում է:

Այսինքն` սա կարելի է անվանել հերթական էժանագին մանիպուլյացիա՞ն:

– Իմ տեսանկյունից` այո: Սա ոչ մի այլ բացատրություն չունի: Ինչպես միշտ, այս իշխանությունները փորձում են մեղքը բարդել բոլորի վրա, իրենցից բացի: Սովորաբար դրանք նախկին իշխանություններն են, երբեմն Ռուսաստանն է լինում մեղավոր, երբեմն՝ Արեւմուտքը, երբեմն էլ՝ հինգերորդ շարասյունը, ու այդպես շարունակ: Այսինքն, անվերջ մեղավորներ են փնտրում՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Գնալով մանիպուլյացիաների ազդեցությունը թուլանում է: Որքան շատ են դիմում այդ հնարքներին, այդքան էֆեկտը փոքրանում է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930