Լրագրողների նկատմամբ ասես քրոնիկ հակակրանք ունեցող իշխանությունները զգուշացնում են՝ ընդդեմ լրատվամիջոցների հերթական օրենքը կարող են ընդունել: Այս մասին օրեր առաջ՝ Տեղ գյուղում հակառակորդի կողմից ռազմական էսկալացիա հրահրելու ժամանակ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է հայտարարել: Խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը Facebook-ի իր էջում լրագրողներիս համար աչքալուսանք է գրել՝ մասնավորեցնելով. «Տեղեկացնում եմ, որ բավականին երկար ժամանակ մտորում եմ «ռազմական ցենզուրայի մասին» օրենք մշակելու վերաբերյալ, բայց վերջին պահին միշտ ինչ-որ փաստարկ հետ է պահել այս մտքից »:
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» համարող ու այդ մասին զօրուգիշեր ճառող իշխանականը, փաստորեն, լրագրողների բերանը փակելու, ազատ խոսքը լռեցնելու նախաձեռնությամբ է ցանկանում հանդես գալ, որ ցանկացած պահի կարողանան լռեցնել ոչ ցանկալի լրատվամիջոցներին ու լրագրողներին:
Օրինակի համար նշենք միայն, որ ՀՀ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հենց լրագրողների իշխանության ժամանակ էր, որ Ազգային ժողովում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: