Ամեն զոհից ու կրակոցից հետո կառավարական ամառանոցը ոստիկանական զորքով շրջապատելով` վախերդ կցուցադրես եւ քո ժողովրդի արհամարհանքին կարժանանաս: Այս նեղ վիճակում անգամ շարունակելով նախկիններին եւ ընդդիմությանը հայհոյել` երկրում պառակտումը եւ հանրային ատելության չափաբաժինը կմեծացնես: ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին մեղադրելով, եվրոպաներին հաճոյանալով եւ եվրաինտեգրման խոստումներ տալով` երկիրդ վերջին հենարանից կզրկես եւ ահեղ թշնամի կվաստակես, բայց նոր բարեկամներ էլ ձեռք չես բերի: Արցախն անպաշտպան ու մենակ թողնելով` կցուցադրես թուլությունդ ու անհավատարմությունդ քո երկրի անցած ճանապարհին, քո ժողովրդի որդեգրած սկզբունքներին: Ո՞ր մեկն ասեմ: Սխալների շարան, որոնք ճակատագրական են դառնում մեր՝ բոլորիս եւ մեր երկրի համար: Ինչպե՞ս կանգնեցնել այս շարանը եւ հասկացնել այս մարդկանց, որ իրենց սխալները շարքային, անմեղ սխալներ չեն, դրանք անդառնալի հետեւանքների կարող են հանգեցնել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: