Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն թէ ամբողջովին կեանքի կոչեն օրակարգը, որի բանալի սահմանումներն են «ապագայ կա՛յ» եւ «լաւ ապրել» մտագարութիւնները. «Ալիք»

Ապրիլ 14,2023 10:50

Առհասարակ Բաքւի վերջին ամիսների (եւ ոչ միայն) գործողութիւնները երիցս ամրապնդում են այն մօտեցումը, որ Ալիեւի բռնապետական վարչակազմի նպատակը ոչ թէ Հայաստանի հետ խաղաղութեան կայացումն է, այլ՝ տարածաշրջանն առանց հայի եւ Հայաստանի (Արցախը ներառեալ) տեսնելու պանթուրքիստական հրէշաւոր ծրագրի իրագործումը:

Այս իրողութիւնն արդէն ակնյայտ է բոլորին, բացառութեամբ ՀՀ գործող իշխանութիւններին, որոնք դեռեւս պատրաստ են թշնամուն զիջել ցանկացածը, միայն թէ ամբողջովին կեանք կոչեն իրենց հակազգային օրակարգը, որի բանալի սահմանումներն են «խաղաղութեան դարաշրջան», «ապագայ կա՛յ» եւ «լաւ ապրել» մտագարութիւնները:

Յիշեցման կարգով.

-Գորիս-Կապան ճանապարհը զիջեցին, որ թշնամին չյարձակւի,

-«էն սարի ծայրին» գտնւող Սեւ լճի համար որոշեցին «անիմաստ» չպատերազմել,

-Աղաւնօն ու Բերձորը թշնամունը յայտարարեցին ու յանձնեցին,

-Ջերմուկում ու Վարդենիսում թշնամին առաջ եկաւ ու ամրապնդւեց նոր դիրքերում, իսկ նրանք խօսեցին օր առաջ խաղաղութեան պայմանագիր կնքելու իրենց «անկոտրում կամքի» մասին:

Մենք պարտաւոր ենք գիտակցել, որ այս համազգային խայտառակութիւնն ու նւաստացումը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկին են այս իշխանութիւնները, իսկ իրավիճակը կը շտկւի այն պահին միայն, երբ Հայաստանում կը ձեւաւորւի ազգային, պետականամէտ իշխանութիւն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ալիք» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930