«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։
Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ