Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ, ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղում, նաեւ պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի». Սեյրան Օհանյանը՝ փակ հանդիպման մասին

Ապրիլ 13,2023 23:58

Այսօր ԶՈՒ ԳՇ պետի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցին՝ դուք երեկ թերացումներից էիք խոսում, որ իշխանությունները ժամանակին ինժեներական աշխատանքներ չեն կատարել, բարձունքներում չեն տեղավորվել, այդ հարցերի պատասխանը ստացա՞ք, որն է եղել խնդիրը՝ պատասխանեց. «Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ՝ շուրջ 3 ժամ, մի քիչ էլ ավելի:

Իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղում, նաեւ պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերում են ընդհանուր ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, հակառակորդի հնարավոր սադրանքներին եւ մեր պատրաստությանը: Ակնհայտ է, որ մի քանի խնդիրներ կան: Առաջինն այն է, որ ՀՀ-ին եւ Արցախի Հանրապետությանը իրար հետ կապող միջանցքի շրջանում է դա տեղի ունեցել եւ քանի որ դիվանագիտական հարցեր են ու խոսքը վերաբերում է բանակցային գործընթացի, ակնհայտ է, որ նա հարցերին չէր տիրապետում: Բացթողումները վերաբերում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է նախօրոք համագործակցություն կազմակերպեին ուժային կառույցների միջեւ»:

Նա ասաց, որ ընդդիմությունը քննադատում էր, որ հենց այդպիսի բացթողումների շարան տեղի չունենա. «Երեւում է, որ այդպիսի բացթողումների, թերությունների խնդիրները, իհարկե, Ադրբեջանի սադրանքներով, բայց այնուամենայնիվ, ՀՀ տարածքների կորուստ է եւ մենք պետք է այդ խնդիրներին վերաբերենք չափազանց լուրջ, որպեսզի դիրքերի զբաղեցումը տեղի ունենա ՀՀ շահերից բխելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930