Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի անդամ «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները Սամսուն քաղաքում հանդիպել է համաքաղաքացիների հետ։
Ելույթում նա նշել է․ «Մայիսի 14-ին քվեատուփերը կբացվեն, հարգարժան Քըլըչդարօղլուն կլինի 13-րդ նախագահը, «Ազգ» դաշինքն իշխանություն կդառնա, հարգարժան նախագահ Էրդողանին էլ հարգանքով հրաժեշտ կտանք։ Հարգարժան Քըլըչդարօղլուն ծափերով կբազմի աթոռին»։
Աքշեներն ասել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 33 օր, և ձեռք ձեռքի տված պետք է հարամ եղածը կարգավորել։ Նա խոստացել է, որ ընտրություններից հետո կվերականգնվեն խոսքի ազատության, կանանց և մի շարք այլ իրավունքներ։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/cumhuriyet.com.tr