Սարգիս Խանդանյանն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես գալու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Դեսպանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի` Հայաստան կատարած այցին եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին` օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ աշխատակազմերի միջեւ գործակցության, փորձի փոխանակման հետ կապված:
ՀՀ ազգային ժողով